«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները մասնակցել են Բեռլինում կայացած Եվրոպական Կրոնի և կոլիտի կազմակերպության (ECCO) ամենամյա կոնգրեսին:
Այս անգամ պատվիրակության կազմում էին Էդմոնդ Բաղդասարյանը, Աստղիկ Աբրահամյանը և Մանիկ Գեմիլյանը: Բացի նորություններին ծանոթանալուց, նրանք մասնակցեցին նաև ECCO անդամների ժողովին, որտեղ Հայաստանը պաշտոնապես հայտարարվեց ECCO անդամ երկիր:
Այս անդամակցությունը հնարավորություն է տալիս Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամներին մասնակցել ECCO կրթական ծրագրերին, դիմել դրամաշնորհներին, ինչպես նաև Հայաստանում կազմակերպել գիտաժողովներ եվրոպական բարձրակարգ փորձագետների մասնակցությամբ:
Հայաստանի ներկայացուցիչներ Մանիկ Գեմիլյանը և Էդմոնդ Բաղդասարյանը ECCO-ում հանդիպեցին նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Էդուարդ Լուիսի հետ և քննարկեցին համագործակցության հեռանկարները և պլանները:
.png)